Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արմա...

Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանը:

Հոկտեմբերի 15-ին ծանր մարտերի ընթացքում զոհվել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում էր ստացել, տեղափոխվել Երևանում, իսկ հոկտեմբերի 17-ին՝ մահացել: