Ռուսները դուրս են գալիս Արցախից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է ՌԴ  խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Պեսկովի խոսքը։ «Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։