Ռուսաստանը փակեց իր օդային տարածքը մի շարք եր...

Ռուսաստանը փակել է օդային տարածքը 36 երկրի համար՝ ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման։ Այս մասին ТАСС գործակալության տեղեկացմամբ՝ ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։

Բացի Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Էստոնիայից, Սլովենիայից, Չեխիայից և Լեհաստանից, որոնց հետ օդային հաղորդակցությունն արդեն փակվել է, ներառվել են ևս 27 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան։

«Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների և (կամ) Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, 36 երկրի ավիափոխադրողների համար սահմանվել է թռիչքների իրականացման սահմանափակում։ Այս երկրներից թռիչքներ կարող են իրականացվել օդային տրանսպորտի դաշնային գործակալության կամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության համաձայն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ցանկում ընդգրկված են նաև Ավստրիան, Ալբանիան, Անգլիան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Հունգարիան, Ջիբրալթարը, Հունաստանը, Դանիան, Գրենլանդիան, Ֆարերյան կղզիները, Ջերսին, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Խորվաթիան և Շվեդիան։