Ռուսաստանը ողջունում է Վատիկանի միջնորդական ջ...

Մոսկվան ողջունում Է Վատիկանի միջնորդական ջանքերն Ուկրաինայի հակամարտության հարցում, ազնիվ եւ վստահելի երկխոսություն Է պահպանում մի շարք թեմաների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:

Պարամոնովը նաեւ ընդգծել Է, որ Վատիկանի նախաձեռնությունները կարող են պահանջված լինել որոշակի հանգամանքների դեպքում: «Սուրբ աթոռի եւ Ֆրանցիսկոս պապի բոլոր նախաձեռնությունները կարող են խաղաղության հանգեցնել Եվրոպայում, ընդունվում են մեծ հարգանքով եւ, բնականաբար, կարող են պահանջված լինել համապատասխան նախապայման առաջանալու դեպքում»,-նշել Է նա, ընդգծելով, որ Սուրբ աթոռը մեծ հեղինակություն Է վայելում ամբողջ աշխարհում»,-ընդգծել Է Պարամոնովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: