Ուիթքոֆն ու Քուշները վստահ են, որ Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դեռ պատրաստ չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինեն Պուտինի և Ուիթքոֆի ու Քուշների հանդիպման արդյունքները:
Թրամփը շեշտել է, որ Պուտինը կցանկանար ավարտել պատերազմը, այսպիսի տպավորություն են ստացել Ուիթքոֆը և Քուշները հանդիպումից հետո:
«Կարծում եմ՝ նա կցանկանար վերադառնալ ավելի նորմալ կյանքի, առևտուր անել Միացյալ Նահանգների հետ՝ հազարավոր զինվորների կյանքեր կորցնելու փոխարեն», - նշել է ԱՄՆ նախագահը։



