Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ և կառուցողականորեն լուծել գործնական հարցերը: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ գերատեսչության տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Ռուսաստանը և Վրաստանը բնական գործընկերներ են: Պատրաստ ենք այսուհետ էլ զարգացնել համագործակցությունը Թբիլիսիի հետ և կառուցողականորեն լուծել գործնական հարցերը: Այսպես, երեկ ՌԴ կառավարությունն ավելացրել է առանց վիզայի մնալու ժամկետը միջազգային փոխադրումներ իրականացնող վրացի վարորդների համար», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ «Վրաստանի իշխանություններն այսուհետ էլ կառաջնորդվեն իրենց ժողովրդի շահերով և թույլ չեն տա հանրապետությունը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ»:
Այժմ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզված են:



