Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շո...

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի շուրջ հետագա բանակցությունների: Ինչպես տեղեկաcնում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների», - ասել է Լավրովը՝ հանդես գալով «կլոր սեղանի» ընթացքում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման թեմային։

«Բայց կրկնում եմ՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են բանակցությունները շատ հաճախ քող դառնում ոչ այնքան բարեկամական գործողությունների համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Մասնավորապես, ըստ Լավրովի, Միացյալ Նահանգները ներկայում շարունակում է հետախուզական տեղեկատվություն փոխանցել Ուկրաինային, զենք վաճառել եվրոպական երկրներին, որոնք, իրենց հերթին, դրանք փոխանցում են Ուկրաինային, ինչպես նաև ուժեղացնում են Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումը։