Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, որ պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը և այս գործընթացը ամբողջական ավարտին հասցնել։ Նրանք գիտեն, որ իրավիճակի կայունացման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերականգնման հարցում մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն քայլեր են ձեռնարկում, որոնք բարդացնում են այս գործընթացը»,- ասել է ռուս նախարարը «Իզվեստիային»:



