«Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի»․ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ չի հավատում, որ «ամեն ինչ այդքան արագ է ընթանում»։
«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք: Նրանք մշտապես մեզ հետ են, մշտապես մարտական պատրաստության վիճակում»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում՝ պատասխանելով, թե արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի։