Միացյալ Նահանգներից հնչող հռետորաբանությունը չի հակասում Ուկրաինայում հակամարտությունը լուծելու նրանց հայտարարած ցանկությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստակամ է՝ խաղաղության բանակցությունները շարունակելու համար։
Պեսկովը Թրամփի նախաձեռնությունը՝ հրաժարվել կենսաբանական զենքի մշակումից, անվանել է հանճարեղ: «Մոսկվան աջակցում է դրան»,- ասել է նա:
«Ռուսաստանը պատրաստ է մասնակցել կենսաբանական զենքից ընդհանուր հրաժարվելու գործընթացին»,-ավելացրել է Պեսկովը:



