
Ռուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. այս մասին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի միջնորդական ջանքերի ընթացքը:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է, և շատերն են ասել, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի: Եվ ես կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի հետ: Մենք պետք է համաձայնության գնանք Զելենսկու հետ: Ես կարծում էի, որ Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի հեշտ կլիներ, պարզվում է՝ ավելի դժվար է... Բայց ես կարծում եմ, որ մենք գործ ունենք երկու կողմերի հետ: Հուսով եմ, որ նրանք դա կանեն, քանի որ ես ուզում եմ փրկել իրավիճակը»,- հավելել է Թրամփը։