Ռուսաստանի Դաշնությունից ցորենի և մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ) արտահանման մաքսատուրքը 2024 թ. նոյեմբերի 13-ից կբարձրացվի մինչև 2569,2 ռուբլի՝ ներկայում գործող մեկ տոննայի դիմաց 2517 ռուբլի դրույքաչափի փոխարեն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տվյալները:
Գարու մաքսատուրքը կկազմի 1 367,4 ռուբլի՝ նախկին 1266,2 ռուբլու փոխարեն։ Եգիպտացորենի մաքսատուրքը մեկ տոննայի դիմաց առաջվա 3 059,9 ռուբլուց կաճի մինչև 3 288,4 ռուբլի։
Արտահանման մաքսատուրքը հաշվարկվում է՝ հաշվի առնելով, որ մեկ տոննա ցորենի ինդիկատիվ գինը կազմում է 221,9 դոլար, գարունը՝ 192,8 դոլար, եգիպտացորենինը՝ 220,9 դոլար։
Հունիսի վերջին ՌԴ կառավարությունը վերափոխել է հացահատիկի արտահանման մաքսատուրքի դրույքաչափերի հաշվարկները. ցորենի, մեսլինի, գարու և եգիպտացորենի արտահանման բազային գներն ավելացվել են մեկ տոննայի դիմաց 1000 ռուբլով։ Այսպիսով, ցորենի և մեսլինի բազային արտահանման գները 17 000 ռուբլուց բարձրացվել են մինչև 18 000 ռուբլի, գարու և եգիպտացորենի համար՝ 15,875 ռուբլուց մինչև 16,875 ռուբլի։
Հացահատիկի արտահանման համար լողացող մաքսատուրքերը ՌԴ կառավարությունը սահմանել է 2021 թվականին։ Մաքսատուրքը կազմում է բազային գնի և ինդիկատիվ գնի տարբերության 70%-ը։ Այն հաշվարկվում է յուրաքանչյուր շաբաթ՝ ցուցիչների հիմքի վրա, որոնք հիմնված են մոսկովյան բորսայում գրանցված արտահանման պայմանագրերի գների վրա։