Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հ...

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ի՞նչն է մեզ մտահոգում․ այն, որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ կողմերին աջակցելու մարդկանց միջեւ շփումների հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործում»,-ասել է նա։

Միեւնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ առաջիկայում համանախագահների եռյակին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաեւ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: