Ռուսաստանը մտադիր է կառուցել հարաբերություննե...

Ռուսաստանը մտադիր է կառուցել հարաբերություններ Հունգարիայի հետ՝ ելնելով այդ երկրի նոր կառավարության գործնական քայլերից և փոխադարձ պատրաստակամության դեպքում վարել պրագմատիկ երկխոսություն։ Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 14-ին, ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով-ը։

«Այս դեպքում մենք ունենք փոխադարձ պատրաստակամություն՝ վարելու պրագմատիկ երկխոսություն, իսկ հետագայում արդեն կկողմնորոշվենք Հունգարիայի նոր կառավարության կոնկրետ քայլերով», — ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան արդեն այժմ գոհունակությամբ է արձանագրում Բուդապեշտի տրամադրվածությունը պրագմատիկ համագործակցության նկատմամբ։ «Առայժմ կարող ենք գոհունակությամբ նշել, որքան հասկանում ենք, պրագմատիկ երկխոսություն վարելու պատրաստակամությունը։ Այս դեպքում կա փոխադարձ պատրաստակամություն», — հավելել է նա։