ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունն այցելել է Լեռնային Ղարաբաղ, Մոսկվան մտադիր է վերլուծել առաքելության աշխատանքի արդյունքները և սպասում է զեկույցի։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
«Որքանով գիտենք, խոսքը ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության մասին է, և մենք այժմ սպասում ենք զեկույցին», - նշել է նա։
«Ամեն դեպքում, սա առաջին անգամն է, որ ՄԱԿ-ի նման առաքելությունը վերջին տասնամյակներում այցելում է այս տարածք», - հավելել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը դեռ լուրջ խախտումներ չի արձանագրել Լեռնային Ղարաբաղում:



