Ռուսաստանը կարող է վերադառնալ G8

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոսել է G8-ն վերադառնալու Ռուսաստանի հնարավորության մասին: Այս մասին գրել է Gazeta-ն։

Զախարովայի խոսքերով, ռուսական կողմին անհրաժեշտ է ուղարկել առաջարկությունները՝ քննարկման համար:

«Հիմա դժվար է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», - մեկնաբանել է Զախարովան:
Դիվանագիտական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ G7-ում Ռուսաստանի ընդգրկման թեմայի քննարկումը պետք է հանրային զվարճանքների ոլորտից տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ:

Ինչպես նշում է Զախարովան, դա պետք է արվի, եթե G7- ը «ցանկանում է իրեն դիրքավորել որպես լուրջ ձևաչափ»:

Նշենք, որ նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները համաձայնել են Ռուսաստանին հրավիրել մասնակցելու 2020թ․-ի G7-ի գագաթնաժողովին։