Ռուսաստանը համոզված է, որ Թուրքիան կարող է օգ...

Ռուսաստանը համոզված է, որ Թուրքիան կարող է օգտագործել իր ազդեցությունը Կիևի վրա՝ զգուշացնելու էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողները հարցրել են՝ արդյոք մոտ ժամանակներս նախատեսվում են շփումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի շարունակական փորձերի հետ՝ գրոհելու «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների ենթակառուցվածքները, և արդյոք Անկարան կարող է ազդել Կիևի վրա այս հարցում։

«Համոզված ենք, որ թուրքական կողմը կարող է օգտագործել իր ազդեցությունը կիևյան վարչակարգի վրա՝ հետ պահելու նրան նման անխոհեմ գործողություններից»,- ասել է Պեսկովը: