
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են երկխոսությունը տարբեր խողովակներով, սակայն ներկայումս հստակ պատկերացում չկա, թե երբ կարող են տեղի ունենալ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ շփումները:
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահին որևէ պատկերացում չկա հեռախոսազրույցի կամ հաջորդ անձնական հանդիպման անցկացման հնարավոր ժամկետների մասին։ Բայց շփումներն իսկապես տարբեր ուղիներով շարունակվում են՝ և դիվանագիտական ուղիներով, և նրանց աշխատակազմերի միջև։ Այդ երկխոսությունը շարունակվում է, բայց առայժմ բարձր մակարդակի շփումների վերաբերյալ ինչ-որ ենթադրություններ չկան»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը ։
Սակայն, հավելել Է Պեսկովը, կան բոլոր հնարավորությունները Պուտինի եւ Թրամփի նման զրույցը օպերատիվ կազմակերպելու համար՝ «Անհրաժեշտության դեպքում եւ պետությունների ղեկավարների որոշման ժամանակ»: