Ռուսաստանը և Իրանը շուտով կավարտեն աշխատանքը...

Ռուսաստանն ու Իրանը «ամենամոտ ժամանակներս» կավարտեն աշխատանքը համապարփակ միջպետական ​​համաձայնագրի վրա։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ արտգործնախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Ամենամոտ ապագայում մենք պետք է վերջնականապես ավարտենք նոր միջպետական ​​համաձայնագրի նախապատրաստումը Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության վերաբերյալ: Եվ դա խորհրդանշական քայլ կլինի Իրանի նոր ղեկավարության հետ մեր հարաբերություններում», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։