Ուկրաինայի նախագահը Sky News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը ձախողել է հարձակողական երեք գործողություն, սակայն ծրագրում է ևս երկուսը։ «Ես ասել եմ եվրոպացիներին և ԱՄՆ նախագահին, որ ռուսները չեն կարողանա գրավել մեր արևելյան շրջանները»,- շեշտել է Վոլոդիմիր Զելենսկին։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությանը՝ Զելենսկին նշել է, որ Կիևն աջակցում է հրադադարին: «Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման: Առանց դրա անհնար է ավարտել պատերազմը: Բայց չենք աղաչում, որ այն տեղի ունենա»,- նշել է Ուկրաինայի նախագահը: Մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, որ հանդիպումը կարող է կազմակերպվել Մոսկվայում, Զելենսկին շեշտել է՝ նման բան չի լինի:



