Ռուսաստանը դուրս եկավ ԱՄՆ-ի հետ հրթիռային համ...

Ռուսաստանի նախագահն այսօր ստորագրեց այն օրենքը, որով Ռուսաստանը լիարժեք դուրս է գալիս Միացյալ Նահանգների հետ «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» համաձայնագրից։ Համաձայնագիրն այլևս չի գործի օգոստոսի 2-ից։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի իրավական տեղեկատուի հրապարակումից։