Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան, լինի դա ռազմական ուղով կամ այլ կերպ, հայտարարել է Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը առաջարկեց, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնբասից և չսկսի ռազմական գործողություններ, սակայն Կիևը նախընտրում է պատերազմե»,- նշել է Պուտինը։
Նա շեշտել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում վերադառնալ G8:
««Մեծ յոթնյակի» բաժինը համաշխարհային տնտեսությունում տարեցտարի կրճատվում է, ինչպես շագրենի կաշին», - ընդգծել է նա։
«Եվրոպացիները պետք է ներգրավվեն ուկրաինական կարգավորման աշխատանքներին, այլ ոչ թե միջամտեն», - նշել է ՌԴ նախագահը։



