Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ բուժման նպատակով Մոսկվա ժամանելու մասին լուրը։
«Գիտեք, նմանատիպ հաղորդագրությունները մենք որևէ կերպ չենք մեկնաբանում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավաստի է քուվեյթյան Al-Jarida թերթի տեղեկությունն այն մասին, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին գաղտնի Մոսկվա է տեղափոխվել ռուսական ռազմական ինքնաթիռով և բուժում է ստանում Ռուսաստանի տարածքում:



