Ռուսաստանը բարձր է գնահատում իսլամական աշխարհ...

Ռուսական կողմը բարձր է գնահատում իսլամական աշխարհի ինքնուրույնությունը՝ միջազգային բարդ իրավիճակում, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահայի հետ բանակցությունների ժամանակ։

«Բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ միջազգային այս ոչ պարզ իրավիճակում, որն ավելի է բարդանում արևմտյան երկրների միակողմանի գործողությունների պատճառով, իսլամական աշխարհը չի զիջում իր ինքնուրույնությունը, հավատարիմ է մնում պետությունների ինքնիշխանության իրավահավասարության սկզբունքին, միջազգային հարաբերությունների զարգացմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա և հարգում է ժամանակակից աշխարհի քաղաքակրթական, մշակութային բազմազանությունը»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև Ռուսաստանի և իսլամական պետությունների միջև համագործակցության մասին։

«Ռուսաստանն ու իսլամական քաղաքկրթության պետությունները երկարամյա հուսալի գործընկերներ են, համագործակցում են անվտանգության, կայունության ապահովման, տնտեսական խնդիրների լուծման գործում։ Նպատակադրված ենք հետագայում ևս խորացնել մեր համագործակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունների հետ՝ բոլոր ուղղություններով»,- ասել է նա։