Ռուսաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե է ներդրել 2 մլն շվեյցարական ֆրանկ (2,25 մլն դոլար) օգնելու համար Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման գործում:
«Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն՝ ԿԽՄԿ բյուջե կամավոր ներդրվել է 2 մլն շվեյցարական ֆրանկ ֆինանսավորելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների կարգավորման ընդունված միջոցառումների հետ կապված ծախսերը»,- նշված է ուրբաթ տարածված ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Սմոլենսկյան հրապարակից նշել են, որ այս ուղղությունը դարձել է «Ռուսաստանի Դաշնության եւ ԿԽՄԿ-ի միջեւ արգասաբեր համագործակցության» առաջնահերթություններից մեկը: «Մեր երկրի կողմից ձեռնարկվում են մեծածավալ ջանքեր տարածաշրջանի քաղաքացիական բնակչությանը օգնություն ցույց տալու եւ քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունից՝ հավելելով, որ Մոսկվան բաց է կոմիտեի հետ հետագա համագործակցության համար եւ նրա արդյունավետ աշխատանքի շարունակության հույս ունի:



