Ռուսաստանում վառելիքի հետ կապված բոլոր խնդիրները լուծված չեն, բայց դրանք լուծվում են: Այս մասին «Վեստիի» թղթակից Զարուբինի հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ղեկավար Պուտինը։
«Իրավիճակը վարչապետ Միշուստինի վերահսկողության տակ է։ Ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Այո, իհարկե, մարդկանց համար որոշակի անհարմարություններ կան, բայց կառավարությունը, իհարկե, պետք է սա վերահսկողության տակ պահի»,- նշել է նա։



