Ռուսաստանում սպանել են 22-ամյա գործարար Դավիթ...

Սեպտեմբերի 2-ի գիշերը Զլատոուստում սպանել են Դավիթ Խուդոյանին։ 22-ամյա գործարարը մահացել է որովայնի շրջանում հրազենային վնասվածքից։ Երիտասարդի սպանությունը մեծ արձագանք է գտել Չելյաբինսկի մարզի ՝ մեծությամբ երրորդ քաղաքում։ Այս մասին գրում է «Комсомольская Правда»-ն։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Այդ հոդվածոը նախատեսում է մինչև 15 տարի աքսորում։ Հիմա տեղի է ունենում կասկածյալների որոնում։ Փնտրվում են 2 ռուս երիտասարդ։ Ասվում է, որ նրանք շարժվում են  BMW յոթերորդ սերնդի ավտոմեքենայով։

Զլատոուստում Խուդոյանների ընտանիքը լավ գիտեն։ Մահացած Դավիթը մի քանի եղբայրներ ունի։

«Դավիթը մեկուկես տարի առաջ ծառայել է բանակում։ Վերադարձել է տուն և հարազատների հետ զբաղվել բիզնեսով։ Նրանց գործերը կապված են շինարարության եւ հացաբուլկեղենի հետ», — ասել է «Комсомольская Правда»-ին Զլատոուստի բնակիչներից մեկը։

Երիտասարդ գործարարի սպանության առաջին վարկածը մասնագիտության հետ են կապում: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ չի հաստատում այդ վարկածը:

«Խուդոյանը տեղի ոսկի երիտասարդության ներկայացուցիչն էր։ Նրանցից, ովքեր մտածում են, որ քաղաքում իրենցից զիլը չկա։ Մեքենաներ, սեւ ակնոցներ, ռեստորաններ։ Սպանության գիշերը Դավիթը ընկերների հետ գնացել էր երեկույթի։ Մեկը հետն էր վերցրել հոր ատրճանակը։ Համը հանեցին եւ պատահաբար սպանեցին Դավթին։ Նրանք փորձել էին տղային հիվանդանոց տանել, բայց հասկացել էին, որ իրենց ընկերը մահացել, է եւ դուրս էին նետել մեքենայից ճանապարհի կեսին։ Այժմ նրանց ակտիվորեն որոնում են»,- տեղեկացրել է ուժայինը։

Այլ տվյալներով՝ Դավիթը, այնուամենայնիվ, մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Նրան այնտեղ են հասցրել բժիշկները, որոնց արտակարգ դեպքի վայր էին կանչել։