Ռուսաստանում հունիսի 23-ից հետո առաջին անգամ...

Ռուսաստանում հունիսի 23-ից ի վեր առաջին անգամ COVID-19-ի մեկ օրում հայտնաբերված նոր դեպքերի թիվը 19000-ից պակաս է (18 833), վկայում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Վիճակագրության համաձայն՝ հունիսի 23-ին հանրապետությունում գրանցվել է հիվանդության 17 594 դեպք:

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ից մահվան 794 դեպք, ամբողջ ընթացքում՝ 177 614 դեպք: