Յարոսլավլի մարզի Բերենդեևո գյուղի վերահսկվող անցումում մարդատար ավտոբուսի և ճեպընթաց գնացքի բախման զոհ է դարձել ութ մարդ, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է Интерфакс-ը։
Բերենդեևո գյուղում բախում է տեղի ունեցել սովորական ավտոբուսի և արագընթաց գնացքի միջև։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։
Հյուսիսային երկաթուղին նույնպես հայտնել է վթարի հետևանքով ութ մահվան մասին:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդն ու յոթ ուղեւորները մահացու վնասվածքներ են ստացել։ Վիրավորվել է նաև գնացքի մեքենավարը։
Վթարի պատճառը, ըստ Հյուսիսային երկաթուղու, եղել է Արխանգելսկ-Մոսկվա երթուղու մոտեցող թիվ 15 մարդատար գնացքի դիմաց գծով մարդատար ավտոբուսի դուրս գալը։
Գնացքի մեքենավարը գործադրել է վթարային արգելակ, սակայն հեռավորությունը անբավարար է եղել, և բախումից խուսափել չի հաջողվել։
Վթարի պատճառով հետաձգվել են Արխանգելսկ-Մոսկվա թիվ 15, Վորկուտա-Մոսկվա թիվ 375, Աբական-Մոսկվա թիվ 77, Յարոսլավլ-Մոսկվա թիվ 103 գնացքները: