
Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվի կրճատումը չի համապատասխանում երկրի շահերին՝ աշխատուժի պակասի պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սամարղանդում Ուզբեկստանի իր գործընկեր Բախտիեր Սաիդովի հետ կայացած մամուլի ասուլիսում։
ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի պրոֆեսոր, առողջապահության և սոցիալական զարգացման նախկին փոխնախարար Ալեքսանդր Սաֆոնովի խոսքով՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի բնակիչները սկսել են աշխատելու մեկնել ոչ թե Ռուսաստան, այլ ուրիշ երկրներ։ Դրանց թվում են Չինաստանը, Հարավային Կորեան, Մերձավոր Արևելքը և Եվրոպան։