Ռուսաստանում առանցքային տոկոսադրույքը հասցվել...

Ռուսաստանի Բանկը առանցքային տոկոսադրույքը միանգամից բարձրացրել է երկու տոկոսային կետով՝ մինչև տարեկան 21%, ըստ РИА Новостиժի՝ դրա մասին է հայտարարել է կարգավորող մարմինը։

«Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը 2024 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է ընդունել բարձրացնել առանցքային տոկոսադրույքը 200 բազիսային կետով՝ մինչև տարեկան 21,00 տոկոս»,- ասված է հաղորդագրության մեջ։

2013 թվականին դրա ներդրումից ի վեր սա առավելագույն ցուցանիշն է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի փետրվարին, երբ այդ ցուցանիշը հասցվեց 20 տոկոսի։

Կենտրոնական բանկը պարզաբանել է, որ գնաճը զգալիորեն ավելի է աճում, քան հուլիսյան կանխատեսումը, աճում են նաև գնաճային սպասումները։ Այսպիսով, անհրաժեշտ է դրամավարկային քաղաքականության հետագա խստացում՝ գնաճի նպատակային վերադարձն ապահովելու համար:

Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է աճել, բայց ավելի չափավոր տեմպերով, քան տարվա առաջին կիսամյակում, նշել է կարգավորող մարմինը։ Կենտրոնական բանկն այս դանդաղումը կապում է առաջարկի կողմի աճող սահմանափակումների հետ, ներառյալ ազատ արտադրական հզորությունների և աշխատանքային ռեսուրսների առկայության նվազումը։ Ներքին պահանջարկին նպաստում է բնակչության և բիզնեսի վարկավորման և եկամուտների աճը, ինչպես նաև բյուջեի ծախսերի աճը։

Այս պայմաններում Ռուսաստանի բանկը թույլ է տալիս տոկոսադրույքի հետագա բարձրացման հնարավորությունը դեկտեմբերին անցկացվելիք հաջորդ նիստում։

2023 թվականի վերջից Կենտրոնական բանկը առանցքային տոկոսադրույքը պահել է տարեկան 16 տոկոսի վրա, սակայն գնաճի արագացման, վարկավորման արագ տեմպերի և գնաճային սպասումների ֆոնին հուլիսին այն բարձրացրել է միանգամից երկու տոկոսային կետով՝ տարեկան մինչև 18 տոկոս։ Իսկ սեպտեմբերին ցուցանիշը բարձրացվել է ևս մեկ տոկոսային կետով՝ մինչև 19 տոկոս։