Ռուսաստանում անօրինական միգրանտների թիվը տարե...

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը նշում է երկրի տարածքում անօրինական միգրանտների թվի 40%-ով աճի մասին։ Այս մասին միգրացիայի թեմային նվիրված նախարարության կոլեգիայի նիստում հայտնել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը։

«Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում է գտնվել այլ պետությունների ավելի քան 6,5 միլիոն քաղաքացի, նրանցից ավելի քան 740 000-ը չեն ունեցել մնալու օրինական հիմքեր: Տարեսկզբից հիշյալ անձանց թիվն ավելացել է գրեթե 40%-ով», - ներքին գործերի նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հայտարարել է, որ  Ռուսաստանում ապօրինի բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը 2015 թվականից ի վեր չորս անգամ նվազել է։ Իսկ նույն թվականից ՌԴ-ից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների թիվն աճել է մեկուկես անգամ: