Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին ժամ...

Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա: Այս մասին հաղորդել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը իր Telegram-ալիքում՝ հրապարակելով դեսպանի լուսանկարը մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում։ «Բարի վերադարձ Ռուսաստան, դեսպա՛ն Թրեյսի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հաստատել է Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։

Այսպիսով, Թրեյսին դարձել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի առաջին կին դեսպանը։ Դիվանագետը գիտի ռուսերեն և 2014-ից մինչև 2017 թթ.-ին արդեն զբաղեցրել է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան խորհրդական-պատվիրակի պաշտոնը։ 2019 թ.-ից նա Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն էր։ Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Սալիվանը սեպտեմբերի 4-ին ավարտել Է իր առաքելությունը և հեռացել Մոսկվայից։ Նա Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Էր նշանակվել 2019 թ. դեկտեմբերին։