Սանկտ Պետերբուրգի զինվորական դատարանը Դարիա Տրեպովային, որի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին, դատապարտել է 27 տարվա ազատազրկման՝ մեկ տարով պակաս դատախազի պահանջած ժամկետից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև 5 միլիոն ռուբլի կվճարի զոհված լրագրողի մորը։
2023 թվականի ապրիլի 2-ին Դարիա Տրեպովան եկել է Թաթարսկու հետ հանդիպմանը և նրան նվիրել արձանիկ՝ ներսում պայթուցիկով։ Մի քանի րոպե անց արձանիկը պայթել է՝ Թաթարսկին տեղում մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Տրեպովան բերման է ենթարկվել հաջորդ օրը։ Նրան մեղադրել են ահաբեկչություն կատարելու համար: Տրեպովան իրեն մեղավոր է ճանաչել միայն կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով և պնդել է, որ Թաթարսկուն վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ իրեն վստահեցրել են, որ արձանիկի մեջ լսող սարք է եղել։



