
Ռուսական բանակը գիշերը հրթիռային հարված է հասցրել Զապորոժիեին, ինչը մասշտաբային հրդեհների պատճառ է դարձել, այդ թվում՝ բնակելի շենքերում: Շուրջ 20 մարդ վիրավորվել է, հայտնի է 1 զոհի մասին: Խարկովում կրթական օբյեկտ է վնասվել, հայտնի է տուժածների մասին:
Ուկրաինական կողմն էլ հայտնել է Սարատովի «Ռոսնեֆտ» գործարանի թիրախավորման մասին։ Ըստ երկրի զինված ուժերի՝ այն օժանդակել է Դաշնության զինված ուժերին։ Նշվում է, որ գործարանի տարածքում գրանցվել են պայթյուններ, հրդեհ է բռնկվել:
Ռուսաստանի ՊՆ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր ԱԹՍ-ների հարձակման մասին: Ռոսավիացիան սահմանափակել է Սարատովի օդանավակայանի գործունեությունը: