Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարա...

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են գազի տարանցման երկարաժամկետ համաձայնագիր կնքելու շուրջ, լրագրողների հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ խառը միջկառավարական ռուս-թուրքական հանձնաժողովի շրջանակում աշխատանքային խումբը քննարկել է հարցերը ռուսական «Գազպրոմ էքսպորտի» եւ թուրքական Botash-ի միջեւ:

«Խոսքը վերաբերում է գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագիրը կնքելուն»,-նշել է նա՝ չներկայացնելով մանրամասներ: