Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ակտիվացնում են ա...

Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ակտիվացնում են իրենց ապատեղեկավական արշավը, այդ թվում՝ Հայաստանում հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ։ Այդ մասին Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Մոլդովան այս տարվա առաջնային թիրախն էր, բայց նաև լավագույն ապացույցը, որ այդ մարտահրավերը կարելի է հաղթահարել»,- նշել է Կալասը:

Նա շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ արտաքին միջամտության դեմ պայքարն օրակարգում պահելու և պայքարի ռեսուրսների ավելացման հրատապությունը ճանաչելու համար:

«Մենք կշարունակենք մոբիլիզացնել արտաքին ծառայության ռեսուրսները, որոնք մենք ստեղծել ենք վերջին տասնամյակում՝ աջակցելով քաղաքացիական հասարակությանը և ազատ լրատվամիջոցներին: Ինչպես իմացանք Մոլդովայի փորձից, արտաքին միջամտությանը հակազդելը և ընտրությունների ազնվությունը պաշտպանելը պահանջում է ողջ հասարակության մոտեցումը»,- ասել է դիվանագետը: