Պեկինում Սյանշանի անվտանգության գագաթնաժողովին մասնակցող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի զինված ուժերի շտաբի պետ ու փոխհամակարգող ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հանդիպման ընթացքում քննարկել են ծովային ոլորտում (հյուսիսում և հարավում) համագործակցության զարգացումը՝ համատեղ ծովային պարեկությունը և մասնագիտացված վարժանքները:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության փոխնախարարն ընդգծել է Կասպից ծովի սահմանակից երկրների ջանքերի անհրաժեշտությունը դրա հավաքական անվտանգության ապահովմանը մասնակցելու համար՝ առանց օտարերկրացիների ներկայության։
Հանդիպմանը բարձրացված այլ հարցերի թվում է եղել համագործակցության ընդլայնման ուղիների ամրապնդման և Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործման հարցում երկու երկրների ռազմավարական շահերի ապահովման անհրաժեշտությունը։



