Ռուսաստանն ու Իրանը համատեղ նախագծեր կմշակեն բոլոր ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի և տրանսպորտի, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` մեկնաբանելով Թեհրանում Իրանի ղեկավարության հետ իր բանակցությունները։
Միշուստինը երկուշաբթի այցելել է Իրան և երկրի մայրաքաղաքում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
«Մենք պայմանավորվեցինք խորացնել ռուս-իրանական համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և գյուղատնտեսության ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը», – ասել է Միշուստինը Ռուսաստանի կառավարության նիստում։