Ռուսաստանն ու Չինաստանը մշտապես քննարկում են վիզային ռեժիմի դյուրացման հարցը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության փոխտնօրեն Ռուսլան Գոլուբովսկին։
«Վիզային ռեժիմի պարզեցման հարցը երկու կողմից մշտական հսկողության տակ է»,- ասել է Գոլուբովսկին Մոսկվայում Չինաստանի վիզաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
Նա նշել է, որ կանոնավոր աշխատանքային հանդիպումներ են անցկացվում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկում են «միջոցառումներ, որոնք թույլ կտան հետագա առաջընթացն այս ուղղությամբ»։



