
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար, և աշխատանքներ են տարվում այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող համագործակցությունը շատ կարևոր է մեր երկու երկրների համար։
Եվ մենք աշխատում ենք այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»,- ասել է Օվերչուկը։