Ռուսաստանն արգելում է Հայաստանի Արմավիրի մարզ...

Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», դեկտեմբերի 14-ից արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումը Ռուսաստան։ Ըստ գերատեսչության՝ արտադրանքում հայտնաբերվել է Pepino mosaic տեսակի վիրուս։

Այն համարվում է բանջարեղենի առավել վտանգավոր վարակներից մեկը։

Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 10-ից վնասատուների հայտնաբերման պատճառով Ադրբեջանից արգելել է լոլիկի և խնձորի ներկրումը։ 

Բաքվում հայտարարել են, որ դա «տեխնիկական սխալ է» և խոստացել են կարգավորել հարցը։

2019-ին Ադրբեջանը Ռուսաստան լոլիկի արտահանման ծավալներով առաջին տեղում էր։