Զգալիորեն նվազել են Ռուսաստանից ֆիզիկական անձանց ուղարկած տրանսֆերտները, իսկ Հայաստանի տնտեսության վրա այս գործունի ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ նախկին աշխատանքային միգրանտների մի որոշ մասն աշխատում է Հայաստանում՝ դա կապելով այն փաստի հետ, որ երկիրը շինարարության ոլորտում վերելք է ապրում։ Նրա խոսքով՝ դրան նպաստում է նաեւ Հայաստանում եւ Ռուսաստանում աշխատավարձերի տարբերության նվազումը, ինչը պայմանավորված է նաեւ ռուբլու արժեզրկմամբ։