Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստանի ուղղությամբ կիրականացվի հերթական տարանցիկ բեռնափոխադրումը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ Բեյուք Քեսիք կայարանից Հայաստան կուղարկվի 2 725 տոննա ցորեն՝ 39 վագոնով։
Նշվում է, որ մինչ այժմ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 44 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան մինչ օրս արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։



