
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, թե ռուսական զորքերը 2025 թվականին Ուկրաինայում գրավել են գրեթե 5000 քառակուսի կիլոմետր տարածք, և որ Մոսկվան «պահպանել է ամբողջ ռազմավարական նախաձեռնությունը ռազմի դաշտում»:
Պուտինը, ելույթ ունենալով իր 73-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի բարձրագույն ռազմական հրամանատարության հետ հանդիպմանը, ասել է, որ ուկրաինական զորքերը նահանջում են ռազմաճակատի բոլոր հատվածներում:
Ուկրաինացի զինվորականներն օգոստոսին Ռուսաստանի վերջին հարձակումը ձախողում էին անվանել, պնդելով ռուսական զորքերին այս տարի չի հաջողվել գրավել ուկրաինական ոչ մի խոշոր քաղաք: