Կայացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում նախագահները քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ թվում հրադադարի ռեժիմի հսկողության հարցով ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում:
Կողմերը քննարկել են նաեւ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, Սպուտնիկ V պատվաստանյութի մատակարարումները, ակտուալ տարածաշրջանային հիմնախնդիրները, միջսիրիական երկխոսությունը, ինչպես նաեւ պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Լիբիայում ստեղծված իրավիճակ: Առաջնորդները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները եւ զարգացնել երկխոսությունը այլ խողովակներով»,-ասվում է հաղորդագրության մեջ: