Ռուսաստանը վեց շաբաթում անօդաչուների նոր խոշո...

 Ռուսաստանը Ռոստովի մարզում ընդամենը վեց շաբաթվա ընթացքում կառուցել է անօդաչու թռչող սարքերի արձակման նոր խոշոր կենտրոն։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը՝ հիմնվելով արբանյակային լուսանկարների և ռազմական փորձագետների գնահատականների վրա։ Օբյեկտի տարածքը շուրջ 0,9 քառակուսի կիլոմետր է՝ մոտավորապես 126 ֆուտբոլային դաշտի չափով։ Նոր կենտրոնը գտնվում է Միլերովոյի ռազմաօդային բազայից շուրջ 3,5 կիլոմետր հեռավորության վրա և ունի անօդաչուների արձակման ութ հարթակ։ Փորձագետների գնահատմամբ՝ այստեղից հնարավոր կլինի կիրառել ռուսական նորագույն «Գերան-4» և «Գերան-5» արագընթաց անօդաչուները, որոնք կարող են զարգացնել մինչև 600 կմ/ժ արագություն։ Նոր ենթակառուցվածքը կարող է զգալիորեն մեծացնել Ուկրաինայի դեմ հեռահար հարվածներ իրականացնելու Ռուսաստանի հնարավորությունները։