Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմը Եվրամիության վրա ավելի քան 100 միլիարդ եվրո է արժեցել: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ԵՄ գագաթնաժողովի համար Բրյուսել ժամանելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հստակեցրել է վարչապետը, կյանքը թանկանում է, մասնավորապես էներգիայի գները, որոնք խաթարում են եվրոպացիների գնողունակությունը, ձեռնարկությունների և արդյունաբերության ճյուղերի մրցունակությունը:



