Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։
Այս մասին ասվում է նախարարների հեռախոսազրույցից հետո ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» ձևաչափով համագործակցության զարգացումը