Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանապահները մոտ 330 կգ հերոին են առգրավել․ բեռի ուղարկման կետը Իրանն է։
««Իրան-Ռուսաստան-Բելառուս-Մեծ Բրիտանիա» երթուղով նարկոթրաֆիկի ալիքը կասեցնելու միջազգային գործողության ընթացքում Բելառուսի Հանրապետության սահմանապահ ծառայության մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության եւ մեր երկրի մաքսային մարմինների գործընկերների հետ միասին հայտնաբերել են մոտ 330 կգ հերոին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսցի սահմանապահները պարզել են, որ բեռի ուղարկման կետը Իրանն է։
«Գործողության արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ: